< ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
24.05.2011 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ԼՈԲԻ


 Միամյա  բույս է: Լինում է թփային, կիսափաթաթվող և փաթաթվող ձևերով: Սննդի մեջ օգտագործվում է հատիկը և կանաչ ունդերը: Հասունացած սերմերը պարունակում են 28-32% սպիտակուցներ, ինչպես նաև  մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթուներ (լիզին, արգինին, թիրոզին, ցիստին և այլն), B խմբի և  C վիտամիններ:

 Մեծ է  նաև լոբու ագրոտեխնիկական նշանակությունը: Այն վեգետացիայի ընթացքում  պալարաբակտերիաների կենսագործունեության շնորհիվ հողում կուտակում է 40-46 կգ/հա ազոտ:

 Լոբին ջերմասեր բույս  է: Ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 10 սմ շերտում ջերմությունը հասնում է 12-130C: Լավ է աճում թեթև մեխանիկական կազմ ունեցող,օրգանական նյութերով հարուստ կառուցվածքային հողերում: Աշնանը ցրտավարից առաջ անհրաժեշտ է հողը պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարրատանյութերով (P120K60 չափաբաժնով): Գարնանը ցանքից առաջ կատարել կուլտիվացիա կամ չիզելում: Ցանքի նորման կախված սերմերի մեծությունից և ցանքի ձևից տատանվում է 70-100 կգ –ի սահմաններում:Լավ արդյունք է ստացվում, երբ սերմերը ցանքից առաջ մշակում են ռիբոզիում բակտերիալ պատրաստուկով: Ցանքը կատարում են լայնաշար` 60-70 սմ միջշրաքերով: Միջշարային տարածությունները պետք է պահել  փուխր վիճակում և մոլախոտերից զերծ: Կոկոնակալման փուլում սնուցել N45 նորմայով: Խնամքի կարևոր աշխատանքներից է ջրումը: Այն լավ է կատարել օրվա հով ժամերին: Առաջին քաղհան փխրեցումը կատարվում է ջրելուց 7-8 օր հետո, երկրոդը դրանից 15-20 օր հետո, իսկ երրորդը ըստ պահանջի` 15-20 օր հետո:

 Լոբու բույսերի  ծլելուց 3-4 օր առաջ մոլախոտերի դեմ պայքարելու համար դաշտը խոնավ վիճակում սրսկել գեզագարդով` 3-4 լ/հա նորմայով:

 Կանաչ ունդերի բերքը հավաքվում է 3-4 օր հաճախականությամբ:Հատիկի բերքահավաքը կատարվում է, երբ ունդերի մեծ մասը հասունացել է:


To top